Ֆինլանդիայի տարածք փախստականների հոսքն աճել է 822 տոկոսով, ինչն ամենամեծ ցուցանիշն է Եվրամիության բոլոր երկրների տարածքում: Այս մասին ասվում է Եվրոստատի վիճակագրությունում:
2015-ին Ֆինլանդիա են ժամանել 32 հազար ապաստան փնտրողներ, իսկ մեկ տարի առաջ այդ թիվը 3490 էր: Ըստ բնակչության թվաքանակի հարաբերակցության` գրանցված փախստականների ամենամեծ քանակությունն է գրանցվել Հունգարիայում` ավելի քան 17 հազար ներգաղթյալ` մեկ միլիոն բնակչի դիմաց:







































