Մարտի 5-ը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, վարչապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 57 տարեկան:
«Շատ-շատերը, իհարկե, նրան հիշում են որպես սպարապետ, բայց ուզում եմ մենք հիշենք նաև, որ սպարապետը տևական ժամանակ ղեկավարել է ՀՀԿ-ն». այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը՝ հավելելով, որ ՀՀԿ երիտթևի համար արդեն ավանդույթ է դարձել այս օրը մասնակցել Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանում և Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կազմակերպվող միջոցառումներին:
Կարեն Ավագյանի խոսքով՝ մարդիկ կան, որ այսօր գլուխը կախ աշխատում են, որ ունենանք Սպարապետի երազած Հայաստանը:
Մանրամասները՝ տեսանյութում:




































