«Ծննդյան տարեդարձ նշելը երեխաների ու մայրերի համար է, տղամարդը ծնունդ չի նշի». Գրետա մայրիկը հիշում է որդու՝ Վազգեն Սարգսյանի այս խոսքը և պատմում, որ նրա ծննդյան օրերը միշտ առանց իր ներկայության են նշել: Այսօր Վազգեն Սարգսյանը կդառնար 57 տարեկան:
«Վազգենն այնքան պահանջկոտ ու հետևողական էր, որ չէր կարող թողնել՝ էսպես մնար, ու ժողովուրդը գար, հասներ բոմժի կարգավիճակի: Նա ժողովրդին այնքան շատ էր սիրում, որ չէր թողնի որ ժողովուրդն այսպես ապրի,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշում է Գրետա մայրիկը:
Նա պատմում է, որ Վազգենն ուզում էր լավ Հայաստան. «Ազատություն, անկախություն ուզեցին, որ ժողովուրդը նորմալ ապրի: Թող իրենց աթոռներից իջնեն, տեսնեն՝ ժողովուրդն ապրո՞ւմ է, սա գոյություն քարշ տալ է, ով էլ մի քիչ միջոց ունի, երկիրը թողնում, գնում է: Ժողովրդին աշխատանք է պետք»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































