New Horizons կայանը Պլուտոնի վրա հայտնաբերել է լեռնաշղթա, որոնց գագաթները ծածկված են մեթանե ձյունով: Էկզոտիկ ռելիեֆը տեղակայված է տարածքում, որն ստացել է Քթուլհու տարածաշրջանի ոչ պաշտոնական անվանումը: Այս մասին հայտնում է NASA-ի կայքը:
Լեռնաշղթան գտնվում է Քթուլհուի հարավ-արևելքում և ունի 420 կմ երկարություն: Այն իրենից ներկայացնում է խառնարանների հաջորդականություն՝ անջատված հովիտներով ու գագաթներով, որոնցից ամենաբարձրերը պատված են ձյունով:
Գիտնականները ենթադրում են, որ այն ձևավորել է մեթանը, որը Պլուտոնի մթնոլորտի վերին շերտերից սառույցի տեսքով նստում է լեռների գագաթներին:










































