Շենգենի փլուզումը ԵՄ-ին տարեկան կարժենա 18 մլրդ եվրո: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի Շենգենի վերականգնման ուղղությամբ գոծողությունների՝ ուրբաթ հրապարակված ծրագրում:
«ԵՄ գումարային կորուստները Շենգենի ներսում մարդկանց ազատ տեղաշարժի դադարեցման դեպքում տարեկան կկազմեն 18 մլրդ եվրո»,- նշում է Եվրահանձնաժողովը:
Եվրահանձնաժողովը կձգտի «մինչև 2016թ. դեկտեմբերի վերջ» Շենգենյան գոտում մարդկանց ազատ տեղաշարժի ամբողջովին վերականգնման: Այս մասին հայտարարել է միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամապուլոսը՝ ներկայացնելով Շենգենի վերականգնման Եվրահանձնաժողովի ծրագիրը:







































