Մյունխենի «Բավարիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսի կարծիքով՝ կարիք չկա մեծ նշանակություն տալ Գերմանիայի առաջնության 24-րդ տուրում «Մայնց»-ից կրած պարտությանը:
««Մայնց»-ից կրած պարտությունը դժբախտ պատահար է: Այդպես չի կարող լինել: «Բավարիա»-ն «Բորուսիա»-ի նկատմամբ 5 միավորի առավելություն ունի և կարող է Դորտմունդ մեկնել առանց ավելորդ լարվածության»,- Goal-ը մեջբերում է Հայնկեսի խոսքերը:
Հիշեցնենք՝ Բունդեսլիգայի 25-րդ տուրի շրջանակներում «Բավարիա»-ն հանդիպում կանցկացնի «Բորուսիա»-ի հետ: Այն կկայանա մարտի 5-ին, Դորտմունդում:






































