Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում «Ռայո Վալյեկանո»-ի դեմ խաղում հաղթանակ տանելուց հետո «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ վստահ էր իր սաների հաջողությանը: Մարզիչը նշել է, որ «կապտանռնագույններ»-ը հիանալի մարզավիճակում են:
«Առջևում վճռորոշ խաղեր ունենք: Շուտով կհասկանանք, թե ինչի կարող ենք հասնել ընթացիկ մրցաշրջանում: Դժվար է խանգարել այս «Բարսելոնա»-ին: Թիմս հիանալի մարզավիճակում է:
Ինչ վերաբերում է 11 մետրանոցներին, ապա այստեղ մենք անելիք ունենք: Սակայն դա առանցքային դրվագ չէ: Ոչինչ չի կարող խանգարել մեզ հաջողությունների հասնել»,- AS-ը մեջբերում է Լուիս Էնրիկեի խոսքերը:








































