«Օրլանդո Սիթի»-ի կիսապաշտպան Կական իր կարծիքն է հայտնել նախկին ակումբակցի՝ Քրիշտիանու Ռոնալդուի և «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին:
«Մեսսին հանճար է. Ռոնալդուն՝ ժամանակակից ֆուտբոլի խորհրդանիշ: Ռոնալդուն շատ հզոր ֆուտբոլիստ է, ով հիանալի է խաղում թե՛ երկու ոտքով, թե՛ գլխով: Նա գրեթե անթերի է, և ես կարծում եմ, որ Ռոնալդուն խորհրդանշում է ժամանակակից ֆուտբոլը:
Ինչ վերաբերում է Մեսսիին, ապա նա հանճար է: Ակնհայտ է, որ այս երկու ֆուտբոլիստները զգալի հետք են թողել իրենց սերնդի ֆուտբոլի զարգացման գործում: Նրանք մեծագույն ֆուտբոլիստներ են»,- Marca-ն մեջբերում է Կակայի խոսքերը:








































