Սիրիացի փախստականների հոսքը կնվազի, եթե Սիրիայում հրադադարը երկարատև լինի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Անկարայում Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ մամլո ասուլիսի ժամանակ, գրում է Reuters-ը:
Դավութօղլուի խոսքերով` Թուրքիան հետևում է ԵՄ-ի հետ համատեղ գործողությունների ծրագրի պայմաններին միգրացիայի վերաբերյալ և կշարունակի հետևել: Նա նաև ասել է, որ «ճիշտ չէր լինի ներգաղթյալների հետ կապված ճգնաժամը թողնել միայն Հունաստանի և Թուրքիայի ուսերին»:









































