Ներկա դրությամբ Հունաստանում մոտ 32 հազար փախստական և ներգաղթյալներ են գտնվում: Այս մասին հայտնել է Հունաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ. Միգրացիոն ճգնաժամի լուծման կոորդինացիոն կենտրոնի ղեկավար Դիմիտրիս Վիցասը, գրում է RIA Novosti-ն:
«Այսօրվա օրով ժամը 8-ի դրությամբ կղզիներում 6857 մարդ է գտնվում, մայրցամաքային մասում` 24 985 մարդ»,- ասել է նա:
Փետրվարի 28-ի տվյալներով` Հունաստանում եղել են 22 հազար փախստականներ: Փախստականների թիվը սկսեց կտրուկ աճել, այսպես կոչված, բալկանյան երթուղու փակվելուց հետո:









































