Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մարտի 4-ին պաշտոնական այցով ժամանելու է Իրանի մայրաքաղաք Թեհրան։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի վարչապետի գրասենյակը, ըստ որի՝ Դավութօղլուն Թեհրանում կգտնվի երկու օր։ Այցի մանրամասները դեռ հայտնի չեն։








































