Քրդական իշխանությունները հայտնել, որ ԴԱԻՇ-ի գրոհայինները գերի եզդի կանանց զանգվածայնորեն վաճառում են արտասահմանում, հաղորդում է Rudaw գործակալությունը:
Ինչպես ասել է Իրաքի Սինջար քաղաքի քաղաքապետ Միհեմա Հալիլը, ազատ արձակված քուրդ կանայք հաղորդում են այն մասին, որ գրոհայինները գերուհիների «արտահանում են կազմակերպել» Պակիստան, Աֆղանստան և Լիբիա: Իսկ գնորդների շրջանում նկատվում են չեչեններ:
«Մեզ դեռևս չի հաջողվել պարզել` ինչպես են դուրս տանում կանանց Իրաքից և Սիրիայից: Բայց մենք ենթադրում ենք, որ նրանք մաքսանենգությամբ հատում են ցամաքային սահմանը»,- նշել է Հալիլը:
Քաղաքապետը նաև ասել է, որ շատ քուրդ կանանց հաջողվում է ազատել փրկագնի դիմաց: «Առևանգվածների մոտ հաճախ թողնում են նրանց հեռախոսները, այնպես որ նրանք կարող են զանգահարել ընտանիքներին ու փրկագին խնդրել»,- ընդգծել է նա:









































