Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ թուրքական գազային ընկերությունները մտադիր են դատարանում վիճարկել գազի մատակարարումը կրճատելու մասին «Գազպրոմ»-ի որոշումը։ Այդ մասին թերթին հայտնել են նրա անանուն աղբյուրները։
Նրանց հաղորդմամբ՝ թուրքական մասնավոր այդ ընկերությունները ձգտում են ստեղծված խնդիրը կարգավորել «Գազպրոմ»-ի հետ կնքած պայմանագրին համապատասխան։ Սակայն, եթե դա լինի անհնար, ապա գործը կուղարկվի միջազգային միջնորդ դատարան։
Ավելի վաղ հաղորդվել էր, թե «Գազպրոմ»-ը 10 տոկոսով կրճատել է թուրքական մասնավոր ընկերությունների համար գազի մատակարարման ծավալը կապված գազի գնի շուրջ վեճի հետ։








































