Ռուսական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Բուլղարիան նշում է օսմանյան լծից ազատվելու օրը։ Հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար հրավեր է ուղարկվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին։
Ընդ որում՝ տոնի կապակցությամբ տեղ չի գտնվել ռուսական պատվիրակության համար։ Բուլղարիայի իշխանություններն իրենց որոշումը բացատրել են նրանով, որ 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմում Օսմանյան կայսրությունն ավելի շատ զինվոր է կորցրել, քան ռուսները։
Բացի դրանից՝ Սոֆիայում հայտարարել են, որ ներկայումս երկիրն ավելի լավ հարաբերությունների մեջ է Անկարայի, քան Մոսկվայի հետ։ Բուլղարիան Օսմանյան կայսրության մաս է կազմել 1396-1878 թվականներին։









































