Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի կարծիքով՝ «Մայնց»-ից կրած պարտությունը չի խանգարի իր թիմի հետագա հաջողություններին:
«Շնորհավորում եմ «Մայնց»-ի ֆուտբոլիստներին: «Բավարիա»-ն բավականին լավ խաղ ցուցադրեց: Դեռ ոչ մի թիմ չորս անգամ անընդմեջ Բունդեսլիգայի չեմպիոն չի դարձել, և մենք պետք է շարունակել պայքարել:
Ներկայիս Դորտմունդի «Բորուսիա»-ն բացարձակապես այլ թիմ է: Մենք պետք է մտածենք հաջորդ խաղի մասին: Գիտենք, որ դժվար է լինելու»,- Goal-ը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:






































