Մեծ Բրիտանիան լրացուցիչ մոտ 20 մլն եվրո կհատկացնի Ֆրանսիայի Կալե քաղաքի մերձակա ճամբարում միգրանտներին պահելու համար: Այս մասին հայտնել է եվրոպական հարցերով Ֆրանսիայի պետքարտուղար Առլեմ Դեզիրը Radio France international ռադիոկայանի եթերում:
«Ներկայումս Մեծ Բրիտանիայի ներդրումը միգրացիոն ճգնաժամի կարգավորման գործում ավելի քան 60 մլն եվրո է: Հետագայում Լոնդոնը մտադիր է լրացուցիչ ևս 20 մլն եվրո հատկացնել»,- ասել է Դեզիրը: Նրա տեղեկությամբ՝ այդ միջոցները կուղղվեն Ֆրանսիայի տարածքում միգրանտների ճամբարները պահելու ֆինանսավորմանը և «Լա-Մանշի ստորջրյա ջրանցքին, ինչպես նաև Կալե քաղաքի նավահանգստային գոտու հասանելիության պահպանության ուժեղացմանը»:
Միջոցները կօգտագործվեն նաև անօրինական միգրանտների «փոխադրողների ցանցի դեմ պայքարի համար»:










































