Դերասան Վարդան Պետրոսյանի եւ նրա մասնակցությամբ ավտովթարից տուժած Հակոբյանների միջեւ մարտի 3-ին հաշտության համաձայնագիր է ստորագրվել: Այս մասին «Արմենպրես»–ի հետ զրույցում նշել է Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
«Պայմանավորվածությունը հետևյալն է: Հակոբյանների ընտանիքը հրաժարվում է բոլոր պահանջներից, փոխարենը դերասան Վարդան Պետրոսյանը Հակոբյաններին փոխհատուցում է 2 մլն դրամի ծախսերը: Փաստաղթային համաձայնության մասին է խոսքը, ինչ վերաբերում է կողմերի հաշտությանը, ապա ես հիշեցնեմ, որ Վարդան Պետրոսյանը հենց սկզբից հաշտության ձեռք է մեկնել և միշտ էլ կողմնակից է եղել հաշտությանը: Դա կարևոր է քայլ է»,-ասել է Նիկոլայ Բաղդասարյանը: Նա տեղեկացրել է, որ դատարանը դեռ պետք է հաստատի այս համաձայնագիրը: Գործով որոշումը կհրապարակվի մարտի 15-ին:









































