Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Լևոն Յոլյանին նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ և մաղթել բեղմնավոր աշխատանք:
Կառավարության ղեկավարը շնորհավորել է նաև ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանին՝ ծննդյան օրվա առթիվ: Վարչապետը նրան մաղթեց նորանոր ձեռքբերումներ:








































