Արգենտինյան Մար դե Ախո լողափում բնակիչներին և զբոսաշրջիկներին վախեցրել է բզեզների հարձակման «բիբլիական մասշտաբները»: Այդ մասին հայտնում է The Daily Mirror-ը:
Պարբերականը հայտնում է, որ հազարավոր միջատներ ծածկել են բազմակիլոմետրանոց ափային գիծը: Այդ երևույթի ականատեսները նկարել են դա և տեղադրել սոցցանցերում: Շատերը նշել են, որ տեսածը հիշեցրել է սարսափ ֆիլմերի դրվագներ:









































