Կատալոնական «Բարսելոնա»-ն մտադիր է երկարաձգել թիմի պաշտպան Ադրիանոյի պայմանագրի ժամկետը, տեղեկացնում է Sport.es-ը:
«Կապտանռնագույններ»-ը ցանկանում են բրազիլացի եզրային պաշտպանին 1-ամյա պայմանագիր առաջարկել: Հավելենք, որ վերջինիս գործող պայմանագրի ժամկետը «Բարսելոնա»-ի հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
31-ամյա Ադրիանոն «Բարսելոնա» է տեղափոխվել 2010 թվականին: Բրազիլացին մասնակցել է 189 հանդիպման և դարձել 17 գոլի հեղինակ:









































