Ձեռքի աշխատանքով լավագույն կոշիկի եվրոպական մրցույթում հունգարական արտադրողը զբաղեցրել է 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը: Այդ մասին հայտնում է Daily News Hungary-ն:
Ձեռքի աշխատանքի կոշիկի եվրոպական առաջնությունն անցկացվում է 3 տարին մեկ անգամ, գերմանական Վիսբադենում: Այս տարի հաղթել է հունգարացի Աթիլա Կովաչը Միշկոլց քաղաքից: Հունգարական կոշիկ արտադրողը նաև արժանացել է «Աշխարհի լավագույն կոշիկ» մրցանակին:
Կովաչը հաղթել է նաև 2013-ի մրցույթում:





































