Եվրահանձնաժողովը մինչև 2018 թվականը միգրացիոն խնդրի լուծման համար հավելյալ կտրամադրի 700 մլն եվրո։ Այս մասին հայտարարել է մարդասիրական օգնության և ճգնաժամային կառավարման հարցերով եվրահանձնակատար Խրիստոս Ստիլիանիդիսը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Այսօր արտակարգ օգնության հարցով իմ առաջարկը հավանության արժանացավ Եվրահանձնաժողովի կողմից։ Դրան համապատասխան՝ Եվրահանձնաժողովն առաջիկա 3 տարում կտրամադրի 700 մլն եվրո»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ այս տարի կհատկացվի 300 մլն դոլար, իսկ 2017-18 թթ.՝ 200-ական։
«Այդ միջոցառումները կոչված են առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու ԵՄ երկրներ ժամանող երեխաների, կանանց ու տղամարդկանց վիթխարի թվին»,- պարզաբանել է նա։









































