Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն «Ռեալ Սոսյեդադ»-ի նկատմամբ հաղթանակից հետո (3։0) գովեստի խոսքեր է հղել իր թիմի հասցեին։
«Հսկայածավալ աշխատանք ենք կատարում։ Այս խաղը սկզբից մինչև վերջ հաջող էր մեզ համար։ Վստահ էինք գործում, վտանգավոր պահեր ստեղծում։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում զգալիորեն հեշտացրինք մեր գործը՝ անմիջապես խփելով երկրորդ գոլը։
Շարունակելու ենք շարժվել դեպի մեր նպատակը, բայց գիտակցում ենք, որ «Բարսելոնա»-ից միավորների կորուստ ակնկալել գրեթե անիմաստ է»,- հայտարարել է Սիմեոնեն։







































