Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պետական նավթային հիմնադրամը հաշվետվություն է ներկայացրել 2015 թվականի ֆինանսական գործունեության մասին։ Հաշվետվության համաձայն՝ մեկ տարում հիմնադրամի պահուստները կրճատվել են 3.6 միլիարդ դոլարով և 2016 թվականի սկզբին կազմել 33.5 միլիարդ դոլար։
2015 թվականին նավթային հիմնադրամի բյուջետային եկամուտները կազմել են 7.3 միլիարդ դոլար, ինչը 8.8 միլիարդ դոլարով զիջում է 2014 թվականի ցուցանիշին։ Նախորդ տարի հիմնադրամի բյուջետային ծախսերը կազմել են 8.7 միլիարդ դոլար (2014 թվականին՝ 12.8 միլիարդ դոլար)։
Պետական նավթային հիմնադրամն Ադրբեջանում ձևավորվել է 2000 թվականին և մինչ այս չէր գրանցվել նրա բյուջեի դեֆիցիտի որևէ դեպք։ Հիմնադրամը 2015 թվականն ավարտել է 1.4 միլիարդ դոլարի դեֆիցիտով։







































