Monday, 29 06 2026
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով

Տարոն Մարգարյանը կարևորել է սահմանված նորմերին համապատասխան թեքահարթակների կառուցումը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտի 2-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի շինբարեկարգման վարչության աշխատակիցների հետ, որի ընթացքում զեկուցվել է վարչության կատարած աշխատանքների 2015թ.-ի հաշվետվությունը: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ոլորտի վերաբերյալ քաղաքապետը ներկայացրել է իր դիտարկումներն ու մոտեցումները:

«Վերջին տարիներին զգալի աշխատանք է կատարվել շինարարության և բարեկարգման ոլորտում և հատկանշական է, որ այդ աշխատանքների զգալի մասը, մայրաքաղաքի համաչափ զարգացմանն ուղղված մեր որդեգրած քաղաքականության արդյունքում, իրականացվել է այսպես կոչված ծայրամասային վարչական շրջաններում: Խոսքս թե՛ փողոցների և մայթերի ասֆալտապատման, թե՛ արտաքին լուսավորության ցանցի ընդլայնման, թե՛ բակային տարածքների բարեկարգման և թե՛ այգիների ու պուրակների վերականգնման և նորերի ստեղծման, ինչպես նաև նման այլ աշխատանքների մասին է: Շարունակե՛ք որդեգրած հստակ այս քաղաքականությունն ու ամեն ինչ դիտարկեք համաչափ զարգացման համատեքստում»,-նշել է քաղաքապետը:

Շինբարեկարգման ոլորտում առանձնակի կարևորելով մշտական հսկողությունը աշխատանքների որակի ապահովման ուղղությամբ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մասնավորի հետ պայմանագրերը կազմելիս շարունակել առանձնակի ուշադրություն դարձնել և դրանցում մշտապես ներառել թերի կամ վատ կատարած աշխատանքի դեպքում պատասխանատվության մեխանիզմը:

«Վերահսկեք աշխատանքների սահմանված որակական չափորոշիչներին համապատասխանությունը և թերացում արձանագրելու դեպքում հետամուտ եղեք, որ այն անմիջապես վերացվի: Մեր պահանջն այս հարցում հստակ է. անորակ աշխատանքը չի ընդունվելու և վե՛րջ: Եղե´ք հետևողական և աշխատանքների սկզբից մինչև ավարտը խիստ հսկողություն սահմանե´ք դրանց նկատմամբ: Սա վերաբերում է ոչ միայն ասֆալտապատման, փոսանորոգման կամ ճաքալցման աշխատանքներին: Քաղաքապետարանի ծրագրերով իրականացվող բոլոր շինաշխատանքները պետք է խստորեն վերահսկվեն», – ընդգծել է Տարոն Մարգարյ անը:

Անդրադառնալով ավելի մատչելի ու հարմարավետ Երևան ունենալուն ուղղված ծրագրերին՝ քաղաքապետը հանձնարարել է մեծ ուշադրություն դարձնել սահմանված նորմերին համապատասխան թեքահարթակների կառուցմանը:

«Եղել են դեպքեր, երբ կառուցված թեքահարթակները չեն համապատասխանել նորմերին, և մարդիկ դժգոհ են մնացել. դժգոհություններ են հնչել հատկապես իրենց երեխաների հետ մանկական սայլակով զբոսնող մեր համաքաղաքացիներից: Ըստ այդմ տվյալ աշխատանքները պահեք ձեր մշտական հսկողության ներքո և հետևեք, որ դրանք պատշաճ իրականացվեն: Անշուշտ, քաղաքում պետք է նաև ավելացնել թեքահարթակների քանակը՝ այդ հարցում ևս առաջնորդվելով համաչափ զարգացման սկզբունքով: Շարունակեք վերահսկել, որ քաղաքաշինական նոր ծրագրեր իրականացնելիս պահպանվի մեր բոլոր համաքաղաքացիների համար տվյալ շինությունների կամ միջավայրի մատչելիության պարտադիր պահանջը»,- ընդգծել է քաղաքապետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում