Դիարբեքիրում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել 3 մարդ։ Այս մասին հայտնում է Milliyet-ը։
Պարբերականի տվյալներով՝ ինքնաշեն պայթուցիկ սարքը պայթել է Ենիշեհիր շրջանի շենքերից մեկի առաջին հարկում։ Պայթյունի պատճառը դեռևս պարզված չէ։
Բոլոր տուժածները հոսպիտալացվել են։ Պայթյունի ալիքի պատճառով կոտրվել են հարակից շինությունների ապակիները։
Դեպքի վայր է ուղարկվել հատուկ նշանակության ջոկատ։




































