Թուրքիայի փոխվարչապետ Թուգրուլ Թյուրքեշը բացատրվել է լրատվամիջոցներում հրապարակված այն լուրերի կապակցությամբ, ըստ որոնց՝ նրա վերջերս ծնված որդու մայրը ռուս է: Ինչպես պնդում է Sozcu պարբերականը, Անկարայի էլիտար ծննդատներից մեկը գաղտնի ընդունել է ռուս կնոջը, ում համար փակվել է ամբողջ հարկաբաժինը: Միաժամանակ այն հայտնում է, որ Թյուրքեշը իբր չեղյալ չի հայտարարել իր նախորդ ամուսնությունը:
Ինքը՝ փոխվարչապետը, դրանից հետո ստիպված է եղել Twitter-ում բացատրություն տալ: «Այն, ինչ իմ մասին այսօր գրել են մի քանի լրատվամիջոցներ, իրականության հետ կապ չունի: Իմ նախկին կնոջ հետ 14 տարի շարունակվում է բաժանության պրոցեսը, ես նրա հետ կապ չունեմ: Իմ ներկայիս կնոջ հետ մենք կատարել են բոլոր կրոնական գործողությունները, մեր հարաբերությունները գաղտնի և անօրինական չեն, այդ մասին հայտնի է իմ բոլոր ազգականներին և հարևաններին: 40 օր առաջ ծնվեց իմ որդի Ալպարսլանը: Ես իմ կնոջը ծննդատուն եմ տարել և այնտեղ եմ գտնվել ծննդաբերության ժամանակ»,- գրված է հայտարարությունում:









































