Միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը Հոլանդիայի Լիմբուրգ քաղաքում ավարտված օփենում 7 հնարավորից վաստակեց 5,5 միավոր և բաժանեց 1-5-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Հովհաննիսյանն արժանացավ երկրորդ մրցանակին:
Մրցաշարի հաղթող ճանաչվեց գրոսմայստեր Վլադիմիր Դոբրովը (Ռուսաստան):
Մրցաշարին մասնակցում են 101 շախմատիստներ: Այդ մասին տեղեկացնում է Armchess.am-ը:








































