Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Մատս Հյումելսն ապաքինվել է վնասվածքից, տեղեկացնում է DW Sports-ը:
Հավելենք, որ գերմանացի կենտրոնական պաշտպանն իր վնասվածքը ստացել էր «Հոֆենհայմ»-ի դեմ հանդիպմանը:
«Մեղուներ»-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը հայտարարել էր, որ ֆուտբոլիստը կարող է մասնակցել Բունդեսլիգայի 24-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Դարմշտադտ»-ի դեմ հանդիպմանը:






































