Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

Քաղաքական դաշտում լճացում է, ժողովուրդն էլ իր բողոքն արտագաղթելով է արտահայտում. քաղաքագետ

Գործող իշխանությունները` Հանրապետական կուսակցության գլխավորությամբ, երեք ընտրություններ ակցկացնելուց և երեքում էլ հաղթանակ տանելուց հետո հիմա լիովին իրենց բավարարված են զգում ու կարծում են, որ իրենց վարած քաղաքականությունը դուր է գալիս ժողովրդին, և շարժվում են այդ տեմպերով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ ենք ներկա քաղաքական իրավիճակը փակուղի համարել, թե՞ հակառակը՝ նոր սկիզբ դնելու լավ հնարավորություն է ընձեռվել։ «Ես գտնում եմ՝ ժողովուրդն արդեն հոգնել է այն իրավիճակից, որը կա մեր երկրում, և դրա վառ օրինակը ժողովրդի՝ ոչ թե փողոցներ դուրս գալը և ելույթներ ունենալը, այլ այս երկիրը լքելն է, ինչը շատ ավելի վտանգավոր է, քանի որ ժողովուրդը հիասթափված է և տեսնում է, որ չի կարող ընտրությունների միջոցով փոփոխությունների հասնել. այսինքն երկիրը լքելով՝ իր բողոքն է արտահայտում»,- ասաց Գ. Համբարյանը:

Ըստ քաղաքագետի՝ շատ ոլորտներում փոփոխություններ են անհրաժեշտ, և իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, գոնե կփորձեն մոտակա ժամանակներս փոփոխություններ անել, քանի որ այն, ինչ կա հիմա Հայաստանում, բացարձակ չի համապատասխանում ո՛չ մեր երկրի, ո՛չ մեր ժողովրդի շահերին. «Ես մի բան եմ նկատում, որը շատ վտանգավոր է՝ լճացում։ Այն շատ ավելի վտանգավոր է, քան մնացած բոլոր իրողություններն իրար հետ վերցրած»:

Մեր այն հարցին, թե ժողովուրդն արդեն հոգնել է նաև ընդդիմությունից, արդյո՞ք պետք են նոր դեմքեր, և համամի՞տ է արդյոք, որ հներն այլևս ոչինչ չեն կարողանում անել, Գ․ Համբարյանը պատասխանեց. «Ընդհանրապես Հայաստանում հեղափոխություն կազմակերպելը շատ բարդ գործընթաց է, և ես երբեք էլ չեմ հավատացել, որ հեղափոխություն կարելի է իրագործել, և երկրորդը՝ դասական ընդդիմություն, որպես այդպիսին, Հայաստանում չկա. մենք բացարձակ չենք տեսնում այն, ինչ որ մենք պետք է տեսնեինք ընդդիմության դեր տանող կուսակցությունների կողմից: Ես ընդդիմություն չեմ համարում ոչ ՀՅԴ-ին, ոչ ԲՀԿ-ին և շատ դեպքերում նաև Հայ ազգային կոնգրեսի պատգամավորներին։ Առհասարակ համարում եմ, որ Հայաստանում ընդդիմությունը կայացած չէ: Միևնույն ժամանակ «Ժառանգության» մասով էլ չեմ կարող ասել, որ այն ընդդիմություն է»:

Պարոն Համբարյանին խնդրեցինք անդրադառնալ նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և Վարդան Օսկանյանի իրարամերժ հայտարարություններին:

Հիշեցնենք, որ Ծառուկյանը հայտարարել էր, թե ԲՀԿ-ն ընդդիմություն լինել չի կարող , իսկ Վարդան Օսկանյանն էլ ուզում է, որ սեպտեմբերին ԲՀԿ-ն խորհրդարանում ընդդիմություն հռչակվի։ «Ես միշտ էլ ասել եմ իմ հարցազրույցներում՝ ԲՀԿ-ն շատ խայտաբղետ կուսակցություն է․այստեղ հավաքված են մարդիկ, որ ունեն իրենց սեփական դիրքորոշումն ու իրենց շահերը՝ բնական է, որ այդ իրավիճակը երկար շարունակվել չի կարող, որովհետև կուսակցության լիդերի խոսքերը բացարձակ չի համապատասխանում կուսակցության ոչ թե շարքային, այլ բավականին բարձր պաշտոն զբաղեցնող անձի խոսքերի հետ՝ դա արդեն նոնսենս է, և ինքնըստինքյան այդ ամենն իր լուծումը պետք է ստանա: Կա՛մ այն մարդիկ, ովքեր համաձայն չեն ԲՀԿ ղեկավարի հետ, պետք է դուրս գան կուսակցությունից և իրենց սեփական կուսակցությունը ստեղծեն, կա՛մ իրենք պետք է ավելի զուսպ լինեն իրենց հայտարարություների մեջ»,- ասաց մեր զրուցակիցը:

Ըստ քաղաքագետի՝ ԲՀԿ-ն փորձում է խաղալ ո՛չ ընդդիմության, ո՛չ իշխանության դեր՝ իրենք, այսպես կոչված, «երրորդ ուժ» են, բայց երկար ժամանակ այդ կարգավիճակով չեն կարող գոյատևել. «Հնարավոր չէ։ Բերեմ մեկ օրինակ՝ Տիգրան Կարապետիչը, որն իրեն երրորդ ուժ էր հռչակել, և որն ունեցավ շատ տխուր վերջաբան։ Այնպես որ շատ երկար այսպես չի կարող շարունակվել, առավել ևս՝ որ ԲՀԿ-ի մեջ մտնող ընտրազանգվածը, այսինքն մարդիկ, որոնք ունեցել են պաշտոններ, հիմա չունեն, շատ երկար ժամանակ անգործության չեն կարող մատնվել»:

Գագիկ Համբարյանն իր խոսքում հավելեց, որ այսօրվա գործող իշխանություններին բացարձակ չի հետաքրքրում ժողովուրդը, և գնալով ժողովուրդն էլ ավելի է հեռանում նրանցից. «Նայում եմ վերջին հարցազրույցները և տեսնում, որ մեր իշխանություններին բացարձակ չեն հետաքրքրում ժողովրդի խնդիրները, ասինքն մենք տեսնում ենք իշխանության հեռացում ժողովրդից, իրենք ժողովրդի հետ չեն առնչվում։ Պետական պաշտոնյաներից մեկին հարցնում են գազի գնի մասին, նա էլ հայտարարում է՝ հա ի՞նչ, բայց ոնց թե՝ ինչ, ինչպես կարելի է գազի գինը, թանկացնել և մտածել, որ այդպես էլ պետք է լիներ: Այսինքն մենք ունենք խնդիր, որը պետք է լուծեն և՛ ընդդիմադիր կոչվող քաղաքական ուժերը և փորձ կատարեն նաև իշխանությունները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում