Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի զինված ուժերի ինքնաթիռները պատրաստ են ԴԱԻՇ-ի դիրքերին հարվածել՝ ռազմական թռիչքներ իրականացնելով Թուրքիայի տարածքում գտնվող «Ինջիրլիքի» ավիաբազայից։ Այս մասին հայտարարել է թագավորության պաշտպանության նախարարության խորհրդական, գեներալ Ահմեդ Ասիրին:
«Ներկա դրությամբ թագավորության ռազմաօդային ուժերը պատրաստ են ԴԱԻՇ-ի դիրքերի վրա օդային հարձակումներ կատարել «Ինջիրլիքի» թուրքական ռազմաբազայից»,- ասել է նա՝ հավելելով, որ մինչ այժմ «Ինջիրլիքի» ավիաբազայում գտնվող սաուդյան կործանիչները չեն մասնակցել ԴԱԻՇ-ի դեմ որևէ գործողության։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ինջիրլիք» են ժամանել Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի F-15 տիպի 4 կործանիչներ, որոնց թռիչքի հեռահարությունը կազմում է մինչև 5500 կիլոմետր։










































