Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ամռանը 75 մլն ֆունտ կստանա՝ տրանսֆերային շուկայում գործարքներ իրականացնելու համար: Այդ մասին հայտնում է The Telegraph-ը:
Տեղեկությունների համաձայն՝ մարզչի առաջնահերթ խնդիրն է հզորացնել պաշտպանության և կիսապաշտպանության գծերը: Ամենայն հավանականությամբ, ամռանն ակումբը կլքեն Մաթյե Ֆլամինին, Կիրան Գիբզը, Մատյե Դեբյուշին, Միկել Արտետան և Տոմաշ Ռոսիցկին:
Պաշտպանության գծում Վենգերը պետք է արժանի փոխարինողներ գտնի Լորան Կոսելյինիին և Պիեր Մերտեզակերին, ովքեր արդեն 30 տարեկան են:
Առաջիկա մրցաշրջանի մեկնարկից առաջ ակումբի խնդիրներից մեկը կլինի նոր պայմանագրեր ստորագրել թիմի առաջատարների՝ Ալեքսիս Սանչեսի և Մեսութ Օզիլի հետ:









































