Իսրայելը գնահատում է Սիրիայում զինադադարի հաստատման ուղղությամբ Ռուսաստանի ջանքերը, բայց կոչ է անում թույլ չտալ Իրանից զենքի հնարավոր մատակարարումները Սիրիայով Լիբանան: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՌԴ-ում Իսրայելի դեսպան Ցվի Հեյֆեցը:
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնն անհանգստություն է հայտնել, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմը Իրանին հնարավորություն է տալիս իր դիրքերն այնտեղ ուժեղացնել, որն աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, բայց ինչպես մտավախություն ունեն Իսրայելում՝ կարող են նոր հնարավորություններն օգտագործվել հրեական պետության դեմ:
«Մենք գնահատում ենք այն, ինչ ՌԴ-ն արել է Սիրիայում զինադադարի գործում և՛ երկրում վերականգնում սկսելու առումով, և՛ մարդասիրական տեսանկյունից»,- ասել է Հեյֆեցը ՌԴ Դաշնության Խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպմանը:
«Մենք հասկանում ենք Սիրիայում ՌԴ գործողությունները, բայց կարևոր ենք համարում թույլ չտալ հնարավորությունը, որ Իրանը ներկա լինի Սիրիայում, և չի կարելի թույլ տալ, որ զենք մատակարարվի Սիրիայով Լիբանան»,- նշել է Հեյֆեցը:







































