Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն դատապարտել է Սիրիայում Ռուսաստանի գործողությունները:
«Մոսկվան, (Բաշար Ասադի) ռեժիմը, PKK-ն («Քրդստանի աշխատավորական» կուսակցություն) ու YPG-ը (Սիրիայի քրդերի ուժեր) գործում են միմյանց հետ համագործակցած։ Նրանք մտադիր են Թուրքիայի հարավային սահմաններին ահաբեկչական կազմավորում ստեղծել։
Թուրքիան հասկանում է տեղի ունեցող դեպքերի իմաստն ու ձեռնարկելու է հակամիջոցներ։ Մենք կպաշտպանենք մեր երկրի ազգային անվտանգությունը՝ առանց գեթ մեկ վայրկյան կասկածելու»,- ասել է նա։









































