Մոսկվան առաջարկում է մշակել առանձին կոնվենցիա՝ ուղղված քիմիական ահաբեկչական գործողությունների դեմ պայքարին՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ժնևում Զինաթափման հարցերով համաժողովում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Ռուս նախարարի խոսքով՝ միջազգային սովորական իրավունքի առկա նորմերը չեն լուծում ոչպետական սուբյեկտների կողմից քիմիական զենքի կիրառումն արգելելու հանձնառությունը։
«Այդ հանձնառության լուծման ավելի իրատեսական, հուսալի և հեռանկարային միջոց է քիմիական ահաբեկչության դրսևորումերի դեմ պայքարի առանձին կոնվենցիայի մշակումը»,- կարծում է Լավրովը։












































