Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը վետո է դրել փետրվարի 19-ին անցկացված ԵՄ գագաթնաժողովի որոշման վրա և պատրաստ է դա կրկին անելու։ Այս մասին նա հայտարարել է հունական Star հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ես վետո եմ դրել և անհրաժեշտության դեպքում կրկին դա կանեմ,- ընդգծել է վարչապետը:- Նման գործողությունները օրինական են և կարող են տանել մեզ լավագույն որոշումների, ինչպես և տեղի է ունեցել։ Մենք հասանք միգրացիոն հարցում բալկանյան միջանցքի երկրների չհամաձայնեցված գործողությունների դատապատման»,- ասել է նա։
Վարչապետը հայտարարել է, որ Հունաստանն այսօր ստանում է ԵՄ երկրների մեծ մասի կողմից լայն աջակցություն։
Նա դատապարտել է Ավստրիայի գործողությունները, որը չէր հրավիրել Հունաստանին Վիեննա՝ Փախստականների հարցով Արևմտյան Բալկանների համաժողովին։ Նրա խոսքով՝ Ավստրիայի դաշնային կանցլեր Վերներ Ֆայմանը ներկայումս գտնվում է քաղաքական տագնապի մեջ՝ անելով կցկտուր շարժումներ, ինչը կնպաստի երկրում աջ ծայրահեղականների ամրապնդմանը։








































