The Metro-ի փոխանցմամբ՝ համացանցում թափ է հավաքում նոր միտում, որի համաձայն՝ կանայք սկսել են իրենց մազերն ավելի հաճախակի ներկել կապույտ կամ երկնագույն՝ ջինսերի գույներով։ Դրա համար նախ անհրաժեշտ է գունազրկել մազերը, իսկ հետո դրանց հաղորդել ջինսի գույն։
Դեպքերի մեծ մասում մազերը մգեցվում են արմատների մոտ, սակայն այս դեպքում անհրաժեշտ է մազերը ներկել յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ։
Եվս մեկ նորաձև միտում է «միաեղջյուրներով» սանրվածքը։ Դրա ստեղծման համար անհրաժեշտ է հավաքել մազերի մի մասը, ոլորել և դրանց հաղորդել կոնաձև տեսք։












































