Արևելյան Չինաստանի Ցզյանսի մարզում՝ Լուշան լեռան մոտ, կանգնեցրել են Անաղարտ երկիր բուդդիստական դպրոցի ամենապաշտելի Բուդդայի՝ Ամիթաբհիի կամ Արևմտյան դրախտի աշխարհում ամենաբարձր արձանը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Արձանի բարձրությունը 48 մ է: Բուդդան պատկերված է ամբողջ հասակով, ձեռքին՝ սուրբ լոտոս: 48 կգ ոսկով պատված արձանն այս դպրոցի հետևորդներին արժեցել է շուրջ 162 միլիոն դոլար:
Հուշարձանը գտնվում է Դունլինսի պատմական մենաստանի տարածքում, որը կառուցվել է 4-րդ դարում:









































