Իտալացի մոդելյոր և սեփական մոդայի տան հիմնադիր Ջորջո Արմանին քննադատել է նոր հավաքածուները, որոնք ժամանակակից դիզայները ցուցադրել են Միլանի մոդայի շաբաթում, հայտնում է Fashionmag-ը:
Արմանին համարում է, որ բեմահարթակներին ցուցադրվածը եղել է ոճերի խառնուրդ: «Հասկանալի է, որ ամեն ինչ խառնելով՝ մենք ոչինչ ռիսկի չենք ենթարկում»,- ասել է նա և ավելացրել, որ դիզայներների մեծ մասի համար դժվար է մնալ ինքն իրեն հավատարիմ և չենթարկվել արտաքին ազդեցությանը:
«Ես նույնպես գիտեմ, թե ինչքան դժվար է աշխատել անընդհատ փոփոխվող աշխարհում: Մենք պետք է հետևենք շուկային, բանց չենթարկվենք նրան»,- ասել է Արմանին:








































