Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, ով ինչպես ենթադրվում է, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կգլխավորի Լոնդոնի «Չելսի»-ն, ցանկանում է լոնդոնյան ակումբի մարզչական շտաբում տեսնել իր կրտսեր եղբորը՝ Ջանլուկա Կոնտեին:
Նշվում է, որ Ջանլուկան վաղուց արդեն օգնում է Անտոնիոյին:
Բոլոր ակումբներում, որտեղ աշխատել է Կոնտեն, ինչպես նաև այժմ՝ Իտալիայի հավաքականում, Ջանլուկան եղել է տակտիկական վերլուծության պատասխանատուն:









































