Սիրիական բանակը փետրվարի 29-ին ավարտել է Խանասեր-Ասրիե ճանապարհի ամբողջական ականազերծումը և արտոնել սննդամթերք փոխադրող բեռնատար մեքենաների մուտքը Հալեպ։ Այս մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունը։
Հալեպն արտաքին աշխարհին կապող Խանասեր-Ասրիե միակ ճանապարհն ահաբեկչական խմբավորումների ներթափանցման հետևանքով լուրջ վնասներ էր կրել։ Փետրվարի 29-ին Հալեպ են հասել սննդամթերքի բեռնատար մեքենաները:
Մարտի 1-ին Հալեպ կհասնի վառելանյութ, իսկ առաջիկա օրերին` նախատեսվում է բնականոն երթևեկության վերսկսում:







































