Նյու Յորքի դատարանը հրաժարվել է պարտավորեցնել Apple-ին FBI-ին օգնելու կոտրել թմրավաճառության գործով մեղադրյալին պատկանող բջջային հեռախոսը: Այս մասին գրում է BBC-ն:
Վերոնշյալ հայցը ներկայացվել է դեռևս հոկտեմբերին՝ մի քանի ամիս առաջ մինչև Կալիֆոռնիայում ծագած հայտնի սկանդալը Apple-ի և FBI-ի միջև, երբ ՀԴԲ-ն պահանջում էր ընկերությանը պարտավորեցնել օգնել հասանելիություն ստանալու հեռախոսում պահպանված տեղեկատվությանը:
Իր վճռում դատավորը գրել է, որ գործող օրենսդրությունը Apple-ին չի պարտավորեցնում կատարել FBI-ի պահանջները իր կամքին հակառակ: Ուստի որոշվել է հայցը ամբողջովին մերժել: ԱՄՆ արդարադատության նախարարությունը խոստացել է բողոքարկել վճիռը:








































