Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկուշաբթի օրը հայտարարել է երկրում «ոստիկանական հեղափոխություն» իրականացնելու անհրաժեշտության մասին՝ հաղորդում է Ria Novosti-ն:
«Ես նրանց հաջողություն եմ մաղթում և պնդում, որպեսզի ոստիկանությունը պարտականությունների իր մասով աշխատի բոլիվարյան հեղափոխության համար: Մենք պետք է շարունակենք կոմանդանտե Չավեսի սկսած ոստիկանական հեղափոխությունը»,- ասել է Մադուրոն:
Նշենք, որ Վենեսուելայի զորքերի մի մասը վերահսկում են մայրաքաղաք Կարակասի փողոցները: Վերահսկվում են նաև մի քանի նահանգներ: Այս ամենն արվում է հանցագործության դեմ պայքարի «Անվտանգ հայրենիք» ծրագրի շրջանակներում: Առաքելությունն իրականացնում է մոտ 15 հազար զինվոր:








































