Ղազախստանի ապրանքաշրջանառությունը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երկրների հետ նվազել է մոտ 30%-ով և կազմել է 15․7 մլրդ դոլար: TASS-ի հաղորդմամբ՝ այդ մասին ասել է Ղազախստանի ներդրումների և զարգացման հարցերով փոխվարչապետ Ռահիմ Օշակբաևը:
«2010-ին, նախքան Մաքսային միության ստեղծումը, Ղազախստանի ապրանքաշրջանառությունը ԵՏՄ երկրների հետ կազմում էր 18․8 մլրդ դոլար, և մինչև 2014-ի ցուցանիշը կայուն կերպով աճել է մինչև 22 մլրդ դոլար: Սակայն, 2015-ի արդյունքներով ապրանքաշրջանառությունը կազմել է 15․7 մլրդ դոլար, այսինքն՝ մենք տեսնում ենք անկում 2014-ի համեմատ գրեթե 30%-ով և 2010-ի համեմատ 20%-ով»,- ասել է Օշակբաևը:
Նա նաև նշել է, որ ԵՏՄ-ն ամենաբուռն զարգացող տնտեսական միություններից մեկն է, հատկապես՝ կանոնների և օրենսդրության մասով:








































