Բրատիսլավի ոստիկանությունն այսօր բանկերից մեկի մասնաճյուղում ձերբակալել է Գերմանիայի քաղաքացու. նա փորձել է կեղծ փաստաթղթերով 1 միլիարդ եվրո ստանալ: Այս մասին հայտնել է Սլովակիայի ոստիկանության ներկայացուցիչ Անդրեա Դոբյաշովան՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Նրա խոսքով՝ եթե գերմանացուն հաջողվեր իրականացնել իր ծրագիրը, ապա դա կդառնար վերջին տասնամյակում Սլովակիայում տեղի ունեցած խոշորագույն ֆինանսական խարդախությունը:
Ինչպես հաղորդվում է՝ ծագումով Սլովակիայից Գերմանիայի 44-ամյա քաղաքացի Ստեֆան Ս.-ն ներկայացել է որպես տեղի երկու ֆիրմաների տնօրեն և բանկի աշխատողներին ներկայացրել բանկի միջազգային նույնականացման կեղծ կոդ (SWIFT) և Սլովակիայի ազգային բանկից խորհրդատվական բնույթի կեղծ նամակ: Փաստաթղթում ասվում էր, որ 1 միլիարդ եվրոյի փոխադրումը նշված հաշվեհամարին ռիսկային չէ:
Փաստաթղթերը, սակայն, կասկածելի են թվացել աշխատակիցներին, և նրանք ոստիկանություն են կանչել: Խաբեբային ձերաբակալել են:
Մեղքի հաստատման դեպքում նրան սպառնում է 10-15 տարվա ազատազրկում:







































