Monday, 29 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Շուշան Պետրոսյանի նյարդերը չդիմացան. մամուլ

Շաբաթ օրը Գեղարքունիքի մարզի Գետաշեն գյուղի բնակիչ, Նոյեմբերյանի զորամասում սպանված Լյուքս Ստեվւանյանի հարազատները զինվորի դին ցանկանում էին տանել կառավարության շենքի մոտ: Երեկ այս երևույթի մասին «Հայկական ժամանակ»-ը մի քանի հարց է ուղղել Աժ ՀՀԿ-ական պատգամավոր, բանակի մեծ սիրահար, երգչուհի Շուշան Պետրոսյանին:

– Տիկին Պետրոսյան, ինչի՞ հետ եք կապում, որ սպանված զինվորի հարազատները տասնյակ մեքենաներով երթ են կազմակերպել դեպի Երևան՝ իրենց որդու դին կառավարություն տանելու համար:

– Ես չեմ կարծում, որ մարդիկ կարող Էին սառնասրտորեն դատել և նման որոշում կայացնել: Դա պոռթկում Էր: Ես կարծում եմ, որ նման ողբերգական լուրերը պետք Է հիմք լինեն հայ ընտանիքներում տղաներին դաստիարակելու համար, հատուկ ուշադրություն դարձնել այդ մեթոդներին: Չեմ ուզում բոլորին նույն բառով բնորոշել, բայց իսկապես կան շատ անզուսպ տղաներ: Էդ տարիքում բոլորը տաքարյուն են…

– Բայց ժողովուրդը բողոքում էր բանակի ղեկավարներից, երկրի իշխանություններից: Որդու դիակը տանում էին կառավարության շենքի մոտ, ինչ-որ բան ցույց տալու համար: Իրավիճակը չե՞ք վերլուծել:

– ճիշտն ասած՝ չեմ վերլուծել, որովհետև խնդիրն Էնքան ողբերգական Է: Իրենք որդի են կորցրել, որը գնացել Էր սահմանը պահելու:

– Իսկ դուք որպես Աժ պատգամավոր, այլ խնդիր չե՞ք արձանագրել: Բարեփոխումների կարիք չե՞ք տեսնում:

– Բարեփոխումը հենց այն Է, ինչը վարչապետը բարձրաձայնում Է, որ բանակում կատարվող յուրաքանչյուր բան թափանցիկ Է հանրության համար: Եվ դա Էլ տպավորություն Է ստեղծում, թե այդ ողբերգությունները հիմա շատացել են: Իրականում այդ ողբերգությունները եղել են շատ ավելի շատ և իսկապես նվազել են: Ամեն ինչ խառնվածքից Է գալիս: Ես կարծում եմ, որ հայ պատանուն ուրիշ կերպ պետք Է դաստիարակել:

– Դուք ուզում եք ասել, որ այդ ողբերգությունն ընդամենը ողբերգություն է՝ զորամասի ներսում: Մարդիկ դժգոհում են իշխանություններից: Դեպքերը հաջորդում են միմյանց:

– Ոչ բոլոր թերթերը նկատի ունեմ, բայց մամուլը նպաստում Է, որ դա ավելանա: Ես Հայաստանում չէի, բայց այն, ինչը կարդում էի կայքերում, տեսնում էի ֆոտոները, սահմռկեցուցիչ տեսարան էր:

– Ցույց չտա՞ն, թե ինչ է կատարվում:

– Ցույց տվեք, բայց մի չափազանցրեք: Լավն էլ ցույց տվեք, որովհետև լավն էլ է կատարվում:

– Օրինակ ի՞նչը:

– Օրինակ չեմ բերում հիմա: Դուք շատ լավ գիտեք, թե ինչեր է կատարվում: Բայց միագիծ, միալար ծառայել միայն բացասականը ներկայացնելով, ճիշտ չէ:

– Իսկ դուք իրավիճակի առողջացման խնդիր չե՞ք տեսնում:

– Իհարկե տեսնում եմ: Բայց տեսեք, էս երկրում աշխատող և ապրող յուրաքանչուր մարդ ուզում է, որ իր երկիրը լավը լինի, իր զավակը մեծանա լավ երկրում: Չի կարելի էդպես: Դուք էլ պետք է ձեզ վերանայեք: Ես նկատի ունեմ առհասարակ մամուլը:

– Իսկ մարդիկ ասում են, որ կառավարությունից դժգոհությունը հասել է կոկորդին, այդ պատճառով զոհվածի հարազատներն իրենց որդու դին ուզում էին Երևան բերել:

– Ես որպես արտիստ՝ ասեմ, որ…

– Որպես պատգամավոր ասեք:

– Ես կասեմ, ինչպես կուզեմ: Հիմա ասում եմ որպես արտիստ և պատգամավոր: Ձեր աշխատանքն Էլ իմ կոկորդին Է հասցրել: Էնքան եք ստահոդ ինֆորմացիաներ տվել իմ մասին: Եվ առհասարակ այն մարդկանց մասին, որոնց ես ճանաչել եմ՝ արտիստների, պատգամավորների:

– Դուք դա ասում եք, որպեսզի հա՞րցը շրջանցեք:

– Ես անում եմ այն, ինչ ուզում եմ: Հիմա դուք ինձ բռնանում եք:

– Դուք Աժ պատգամավոր եք ու պետք է տիրապետեք երկրի իրավիճակին: Հիմա ասում եք, որ խնդիրը պատանիների դաստիարակության մեջ է:

Ես ասում եմ, որ խնդիրը առաջնահերթ այդ դաստիարակության մեջ Է: Եվ ձեզ շատ երկար հիմա բացատրում եմ այդ խնդրի մասին:

 

Լուսանկարը՝ Bravo.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում