Պարզվել է կնոջ ինքնությունը, որին կասկածում են Մոսկվայի հյուսիս-արևմուտքում 4 տարեկան աղջկա սպանության համար։ Նա ծագումով Ուզբեկստանից Գյուլչեհրա Բոբոկուլովան է։ Հարցաքննության ժամանակ կինը կատարվածը բացատրել է ամուսնու դավաճանությամբ՝ հայտնում է LifeNews-ը։
Հեռուստաալիքը նշում է, որ կինը չի կարողացել բացատրել, թե ինչպես է ամուսնու անհավատարմությունը կապված ընտանիքի հետ, որտեղ ինքն աշխատում է որպես դայակ։
Ձերբակալվածը ենթադրաբար գտնվում է հոգեմետ նյութերի ազդեցության տակ՝ Interfax-ին հայտնել է իրավապահ մարմիններում եղած աղբյուրը։ Ռուսաստանի Քննչական կոմիտեից հայտնել են, որ 1977 թ. ծնված կասկածյալին ուղարկել են դատահոգեբանական փորձաքննության։
Բոբոկուլովան սպանել էր աղջկան, հրդեհել բնակարանն ու լքել դեպքի վայրը՝ իր հետ վերցնելով աղջկա գլուխը։
Դայակին ավելի ուշ ձերբակալել էին «Օկտյաբրսկոե պոլե» մետրոկայարանի մոտ։ Հիջաբով կինը սպառնացել էր պայթեցնել իրեն, սակայն խուզարկությամբ նրա մոտ պայթուցիկներ չեն հայտնաբերվել։
Հաղորդվում է, որ աղջկա մորը հրդեհի վայրից շտպօգնության մեքենայով անգիտակից վիճակում տեղափոխել են։ Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։










































