Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար»-ի 88-րդ մրցանակաբաշխության ժամանակ հարգանքի տուրք է մատուցվել «Metro-Goldwyn-Mayer»-ի հանգուցյալ հիմնադիր Քըրք Քրքորյանի և բոլոր նրանց հիշատակին, ովքեր հեռացել են կյանքից նախորդ տարի:
Մրցանակաբաշխության ընթացքում դերասան Լուիս Գոսեթը ներկայացրեց տեսանյութ, որտեղ նշվում էին այն մարդկանց անունները, ովքեր երբևէ կապված են եղել կինոյի, կինոակադեմիայի հետ և հեռացել են կյանքից 2015 թվականին:
Տեսանյութը ուղեկցվում էր «Բիթլզ» խմբի հայտնի Blackbird հիթով:











































