Գիտնականներն առաջարկում են թմրակախվածությունը բուժել վիրտուալ իրականությամբ։ Վերականգնողական արտասովոր կուրսը կփորձարկեն Հյուսթոնի համասարանում, որտեղ պատրաստվում են թմրամոլներին տեղակայել «հերոինային քարանձավում»՝ փոխանցում է Reuters գործակալությունը։
Այդ նպատակով համալսարանի շրջանավարտ Պատրիկ Բորդնիկը ստեղծել է հատուկ լաբորատորիա, որը զինված է ինֆրակարմիր համակարգերով 8 տեսախցիկներով։
Դրանք մանրակրկտորեն կվերստեղծեն երեկույթի համապատասխան մթնոլորտ, որտեղ էլ երիտասարդները հաճախ ընդունում են թմրամիջոցները։









































