Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պակիստանը մտադիր է գազ գնել Իրանից։ Այդ մասին հայտարարել է Գազի արտահանման իրանական ազգային կազմակերպության ղեկավար Ալիռեզա Քամելին։
Նրա խոսքով՝ Իսլամաբադն ավելի վաղ երբևէ չի գնել իրանական գազ։ Նա հիշեցրել է, որ ոչ վաղ անցյալում Պակիստանի ու Կատարի միջև ստորագրվել է հեղուկացված գազի մատակարարումների վերաբերյալ պայմանագիր։
Քամելին հավելել է, որ Պակիստանի գազային կարիքները գերազանցում են Կատարի հետ պայմանագրում նշված գազը, ինչի համար էլ Իսլամաբադը շարունակում է փնտրել գազի ներկրման այլ տարբերակներ։
Քամելին այդ պլանում հիշատակել է Պակիստանի կողմից իրանական գազ գնելու առավելությունները՝ կապված համատեղ սահման ունենալու և գազի փոխադրման ցածր ծախսերի հետ։ Նա ընդգծել է, որ ոչ մեծ հեռավորության վրա խողովակաշարով գազ ներկրելը տնտեսական առումով ամենաշահավետ տարբերակն է։









































